Գաբիգոլը` անգլիական 2 ակումբի դիտակետում

Բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիել Բարբոսան դարձել է «Արսենալի» և «Նյուքասլի» հետաքրքրության առարկա, հայտնում է ֆուտբոլիստի գործակալը:

«Այո, «Արսենալը» և «Նյուքասլը» կապվել են մեզ հետ: Սակայն Գաբին կենտրոնացած է բացառապես «Ֆլամենգոյում» խաղալու վրա, քանի որ շատ երջանիկ է ակումբում։

Միայն մենք` 4ComM-ից և Գաբրիելի հայրը կարող ենք խոսել մարզիկի անունից: Պրեմիեր լիգայի կամ որևէ այլ լիգայի ակումբի հետ այս պահին որևէ քննարկում չկա»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ժունիոր Պեդրոսոն: