Ֆերնանդեշ. Երբ դարպասապահը խոտածածկին է, պետք է կանգնեցնել խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն անդրադարձել է «Արսենալի» դեմ Դավիդ դե Խեայի հետ կապված դրվագին:

«Ես չգիտեմ: Ընդհանրապես, երբ դարպասապահը պառկած է խոտածածկին, խաղը պետք է դադարեցվի, բայց կան սխալներ։ Խաղացողները սխալներ են թույլ տալիս:

Չգիտեմ, արդոք մրցավարն այդտեղ սխալվե՞ց, թե՝ ոչ: Եթե ​​դա նրա սխալն է, ուրեմն՝ ոչինչ, այդպես էլ է տեղի ունենում»,- ասել է Բրունուն:

«Արսենալի» առաջին գոլի ժամանակ, մինչ «զինագործների» ֆուտբոլիստի հարված կատարելը, ՄՅՈՒ-ի դարպասապահը պառկել էր խոտածածկին` վնասվածքի պատճառով, սակայն մրցավարը արձանագրեց գոլը: