«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
«Մեր կողմից այս գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան մենք կցանկանայինք։ Մենք աշխատում ենք դրա վրա, պահպանում ենք մարտական ոգին։
Սա շատ կարևոր է, նա կարող է առանցքային խաղացող դառնալ, եթե մեզ հաջողվի երկարաձգել պայմանագիրը», Լապորտայի խոսքերն է փոխանցում Cope-ն:
Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Բարսելոնայի» կազմում 3 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: