Ռոնալդուի և ընտանիքի անվտանգությունը պաշտպանում են երկվորյակ եղբայրներ

Ռոնալդուն և նրա ընտանիքը Անգլիայում հսկվում են երկվորյակ եղբայրների կողմից, ովքեր ծառայում էին Աֆղանստանի էլիտար զորքերում:

Բրիտանական հանցագործությունների մասին զեկույցներում, հաճախ կարելի է տեսնել հայտնի ֆուտբոլիստների,ովքեր տարբեր ժամանակներում հանցագործների զոհ են դարձել` Լուկակուն, Ստերլինգը, Ջերարդը, Ռունին, իսկ վերջերս՝ «Արսենալից» Գաբրիելը։

Ռոնալդուն լրջորեն է մոտեցել այս հարցին և վարձել է երկու թիկնապահի՝ Սերխիո և Խորխե Ռամալյերոներին: Երկվորյակ եղբայրները նախկինում պորտուգալական ոստիկանության հատուկ բաժանմունքում պաշտպանում էին քաղաքական գործիչներին և դատավորներին, իսկ մինչ այդ նրանք ծառայում էին Աֆղանստանի հատուկ ջոկատում։