Սալահի արդյունավետության նոր ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում երկու գոլ խփեց «Էվերտոնի» դարպասը։

Ընդհանուր առմամբ, եգիպտացին Անգլիայի ընթացիկ առաջնությունում ունի 21 գոլային գործողություն՝ 13 գոլ և 8 արդյունավետ փոխանցում։

Սա Պրեմիեր լիգայի ռեկորդ է մրցաշրջանի այս հատվածի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով 2004/05 մրցաշրջանի առաջին 14 խաղերում խփել էր 11 գոլ ու կատարել 9 արդյունավետ փոխանցում։