Յունայթեդը մեծ գումար կտրամադրի Ռանգնիկին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին կտրամադրի 100 միլիոն ֆունտ ստերլինգ՝ հունվարին տրանսֆերներ կատարելու համար, հայտնում է Daily Star-ը:

«Կարմիր սատանաները» վստահում են իրենց նոր մարզչին և համոզված են, որ նա կկարողանա խելացի կառավարել այդ գումարը:

Ռանգնիկն արդեն իր տեսադաշտում ունի «ՌԲ Լեյպցիգի» 2 խաղացողների` Ամադու Աիդարային և Քրիստոֆեր Նկունկուին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մաաչեսթեր Յունայթեդը» ծախսել է 134 մլն եվրո գումար: