Շարունակիր նույն ոգով և մյուս տարի կլինես 6-րդը. Լովրենը` Սալահին

«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը ծաղրել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները, որտեղ իր նախկին թիմակից Մոհամեդ Սալահը զբաղեցրել է միայն յոթերորդ տեղը։


Լովրենը Twitter-ում հեգնել է France Football-ին առաջարկելով` 2022-ի թվականի «Ոսկե գնդակի» հանձնման ժամանակ, Սալահին տեղափոխել մեկ դիրք բարձր, եթե նա պահպանի իր ներկայիս մարզավիճակը:


«Շարունակիր նույն ոգով կատարել աշխատանքդ, և France Football-ը քեզ հաջորդ տարի կբարձրացնի 6-րդ հորիզոնական:
Նա շատ ավելիին է արժանի»: