Մոուրինյո. Ձանիոլոյի փոխարեն ես կմտածեի Ա-Սերիայից հեռանալու մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է «Բոլոնյա»- «Ռոմա» խաղի գլխավոր մրցավար Լուկա Պիրետոյին, ով իր խաղացողներին 5 դեղին քարտ է ցույց տվել։

«Բարեբախտաբար ես շուտ փոխարինեցի Մանչինիին, այլապես նրան էլ քարտ կտրվեր։

Ես ուզում եմ մի բան ասել, որը դեմ է իմ շահերին՝ եթե ես լինեի Ձանիոլոյի փոխարեն, ապա կմտածեի, որքան հնարավոր է շուտ հեռանալ Ա- Սերիայից։ Նրա համար անտանելի պայմաններ են ստեղծվել: Ցավոտ է այն, թե ինչպես են այստեղ նրան վերաբերվում (Ձանիոլոյին սիմուլյացիայի համար մրցավարը դեղին քարտով է պատժել):

Պիրետոյի` ինձ ցույց տված դեղին քարտի մասին, նախընտրում եմ ընդհանրապես ոչինչ չասել։ Ես նրան արդեն ասել եմ այն ​​ամենը, ինչ կարծում էի, որ անհրաժեշտ է», պորտուգալացու խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport -ը: