Մեսսիի ոչ տպավորիչ ցուցանիշները Լիգա 1-ում

Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն ոչ-ոքի` 0:0 ավարտեց հանդիպումը «Նիցայի» հետ:

Փարիզյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին անցկացրել է 8 հանդիպում և խփել միայն մեկ գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Ընդհանուր առմամբ Մեսսին առաջնություն մրցակիցների դարպասին կատարել է 30 հարված: