Կարիկ. Հնարավոր է դա միֆ է, հնարավոր է `ոչ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Մայքլ Քերիկը մեկնաբանել է այն կարծիքը, որ մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի սիրում հանդիպումների ժամանակ ճնշում գործադրել մրցակիցների վրա։

«Միգուցե դա առասպել է, միգուցե իրական: Կարծում եմ դա տվյալ խաղից է կախված: Իր կարիերայի ընթացքում նա հաջողությամբ հանդես է եկել տարբեր թիմերում, տարբեր ոճեր նախընտրող ակումբներում: Միաժամանակ գոլեր է խփել նրանցից յուրաքանչյուրում։ Վստահ եմ, որ նա կշարունակի դա անել, ես դրանում կասկած չունեմ», Կարիկի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Կարիկին կփոխարինի Ռալֆ Ռանգնիկը: