Պիկե. Ավելի լավ է մեռնեմ, քան տեղափոխվեմ Ռեալ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ»։

«Բացարձակապես ոչ: Նման բան անհնար է: Երբեք չեմ անի դա:

Ես ավելի լավ է մեռնեմ, քան տեղափոխվեմ «Ռեալ», – ասել է Պիկեն El Hormiguero շոուի ժամանակ:

Պիկեն նաև գնահատել է Վինիսիուսի խաղը նշելով, որ 10-ը բալային սանդղակով նրան կտար 9 միավոր: