NBA- ի կանոնավոր առաջնությունում կայացավ օրվա կենտրոնական հանդիպումը:
Արևմտյան կոնֆերենցիայում «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 96:104 հաշվով զիջեց «Ֆինիքս Սանսին»: «Սանսի» կազմում լավ հանդիպում անցակցերեց Դեանդրե Այտոնը, որը 24 միավոր և 11 ռեբաունդ գրանցեց իր հաշվին: Հյուրերից լավագույնը Ջորդան Պուլն էր` 28 միավորով: Երկու թիմերն էլ այս խաղից հետո ունեն 18-ական հաղթանակ և 3-ական պարտություն:
«Լոս-Անջելես Լեյքերսը» մրցակցի հարկի տակ 117:92 հաշվով պարտության մատնեց «Սակրամենտո Քինգսին»: «Լճայիններից» արդյունավետ խաղ անցկացրին Էնտոնի Դեյվիսը 25 միավոր և Ռասել Ուեստբրուկը
23 միավոր: «Լեյքերսն» այս պահին ունի 11 հաղթանակ և նույնքան պարտություն:
Մյուս հանդիպումները.
«Նյու Յորք Նիկս»- «Բրուկլին» 110:112
«Մեմֆիս»- «Տորոնտո» 98:91
«Դետրոիտ»- «Պորտլենդ» 92:110