Եվրո-2020-ին մասնակցած ֆուտբոլիստը տեղափոխվեց Հնդկաստանի առաջնություն

Ֆինլանդիայի հավաքականի կիսապաշտպան Յոնի Կաուկոն կարիերան կշարունակի Հնդկաստանում:

30-ամյա ֆուտբոլիստը «Մոհուն Բագանին» է միացել դանիական «Էսբյերգից»: Պայմանագիրը նախատեսված է 2 տարի ժամկետով:

Կաուկոն ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի բոլոր երեք խաղերն անցկացրեց Ֆինլանդիայի կազմում `փոխարինման դուրս գալով Ռուսաստանի, Դանիայի և Բելգիայի ընտրանիների հետ հանդիպումներում:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: