Հիանում եմ Լևանդովսկիով․ Մորատա

Իսպանիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Լեհաստանի հավաքականի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասին:

«Ես սիրում եմ ֆուտբոլը և այդ պատճառով հիանում եմ Լևանդովսկիով: Նա պատմության լավագույն հարձակվողներից մեկն է: Ես նրանից շապիկներ էի խնդրում:

Ես կցանկանայի, որ շատ որակներ ունենայի նրանից, բայց դրանց այժմ չեմ տիրապետում: Ես Մորատան եմ», – մեջբերում է հարձակվողին Marca-ն:

Իսպանիան Լեհաստանի հետ կխաղա հունիսի 19-ին, 23: 00-ին (Երևանի ժամանակով): Խաղը կկայանա Սևիլյայում։