Դայիչը կտուգանի իր ֆուտբոլսիտներին, եթե ծննդյան օրվա առթիվ տորթ չհյուրասիրեն

«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայիչը ցանկանում է, որ իր խաղացողները տոնեն ծննդյան տարեդարձը և տորթեր բերեն:

Մասնագետը որոշել է տուգանել ֆուտբոլիստներին, եթե նրանք իրենց ծննդյան օրը հյուրասիրություն չբերեն։ Այս շաբաթ Դուայթ ՄակՆիլը դարձել է 22 տարեկան, և կիսապաշտպանը հացի փուռ գնալու ճանապարհին տորթ է գնել:

«Եթե ծննդյանդ օրվա կապակցությամբ տղաներին չես բերում տորթ, ապա տուգանվում ես», ՄակՆիլի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: