Ռեալը լավատեսորեն է տրամադրված Ռուդիգերի տրանսֆերի հարցում

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերով:

Գերմանացի պաշտպանը շահագրգռված չէ երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և ցանկանում է հեռանալ Պրեմիեր լիգայից:

Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված Անտոնիո Ռուդիգերին ձեռք բերելու հարցում և առաջնահերթություն է տալիս «Չելսիի» խաղացողին գնելուն, քանի որ ցանկանում է բարելավել պաշտպանությունը, հաղորդում է GOAL-ը:

28-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2022-ի թվականի ամռանը: