Կրոս. Ռոնալդուն գերազանցում է Լեոյին, բայց լավագույնը Բենզեման էր

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը համաձայն չէ «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքների հետ:

«Նախ պետք է ասեմ, որ անհատական ​​մրցանակներն ինձ առանձնապես չեն հետաքրքրում, բայց քանի որ դրանք կան` թող լինեն։

Իմ կարծիքով, Մեսսին այս անգամ չպետք է հաղթեր։ Ինձ համար Բենզեման լավագույնն է, եթե մենք գնահատում ենք խաղացողին ողջ տարվա արդյունքներով։

Կասկած չկա, որ Մեսսին Ռոնալդուի հետ միասին տասնամյակի լավագույն խաղացողն է, բայց իմ կարծիքով Կրիշտիանուն գերազանցում է Լեոյին»,- ասել է Կրոսը իր փոդքաստում: