Բենզեմա. Շոուն շարունակվում է

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, ով «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում են ինձ։ Ես ձեզ համար եմ ֆուտբոլ խաղում:

Շոուն շարունակվում է»,- գրել է Բենզեման իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբի հարձակվողը չէր ներկայացել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը: