Մեսսի. Չեմ կարող թաքցնել ուրախությունս ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճելու կապակցությամբ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր յոթերորդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո դիմել է երկրպագուներին:

«Չնայած ես միշտ թիմին ավելի բարձր եմ դասել, բայց չեմ կարող թաքցնել ուրախությունը ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճելու կապակցությամբ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և այս մրցանակը նվիրել իմ գործընկերներին և Արգենտինայի ազգային հավաքականի շտաբին` այս հիանալի տարվա համար, որը մենք ապրեցինք։ Շնորհակալ եմ նաև «Բարսելոնային» և ՊՍԺ-ին:

Եվ իհարկե, ընտանիքս ու ընկերներս, ինչպես նաև նրանք, ովքեր աջակցում են ինձ, ովքեր իմ կողքին են, ովքեր հոգ են տանում իմ մասին և օգնում են ամեն օր վառ խաղ ցուցադրել։ Սա հնարավոր չէր լինի առանց նրանց։

Շնորհակալություն France Football-ին նման արարողության ու մրցանակի համար։ Բոլորին ամուր գրկում եմ !!!»,-գրել է արգենտինացին իր ինստագրամյան էջում: