Ռոյ Քին. Ռոնալդուն վերադարձել է ՄՅՈՒ , ոչ թե Անգլիայի առաջնության, այլ ՉԼ-ի և Անգլիայի գավաթի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի նպատակների մասին մանկունյական ակումբ վերադառնալուց հետո:

«Ռոնալդուն երբեք չէր տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» Պրեմիեր լիգան հաղթելու համար: Նա վերադարձել է Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի համար:

Նրանք դուրս եկան Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ։ Ինչ եք կարծում, որքա՞ն գումար կբերի ակումբին, եթե գնահատենք հարցի բիզնես կողմը: Դրա համար Ռոնալդուն վերադարձել է:

Նա չի վերադարձել Պրեմիեր լիգան հաղթելու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթի առաջնությունը առաջիկա երկու-երեք տարում, այս մասին կարող եմ հիմա ասել»,- հայտարարել է Քինը  Sky Sports-ի եթերում: