📷 MARVEL-ի աստղերը ներկա են եղել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը

Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։

Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Marvel-ի աստղեր Թոմ Հոլանդն ու Զենդայան, ովքեր առավել հայտնի են «Սարդ մարդը» ֆիլմաշարից։

Գլխավոր մրցանակը, որը շնորհում է ֆրանսիական France Football ամսագիրը, ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։