Մեսսին դարձավ ՊՍԺ-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը «Ոսկե գնդակ» է նվաճել

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»:

Մեսսին Պսժի պատմության առաջին խաղացողն է, որը «Ոսկե գնդակ» է նվաճում ֆրանսիական ակումբի կազմում ։ Նշենք, որ 1995 թվականին մրցանակը շահել է Ջորջ Վեան, ով նույն թվականին ՊՍԺ-ից տեղափոխվել է «Միլան»:

Սա նաև 30 տարվա ընթացքում առաջին «Ոսկե գնդակն» է մի ֆուտբոլիստի համար, որը ներկայացնում է ֆրանսիական ակումբ՝ մրցանակը ստանալու պահին: 1991 թվականին մրցանակը ստացել է Ժան-Պիեր Պապենը, ով խաղում էր Մարսելում։