Լիոնել Մեսսին 7-րդ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո, դիմել է 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ռոբերտ Լևանդովսկուն:
Առանձին կցանկանայի նշել Ռոբերտ Լևանդովսկուն: Քո հետ մրցելը մեծ պատիվ է։ Բոլորը գիտեն, որ դու անցյալ տարի կհաղթեիր «Ոսկե գնդակը»:
Դու արժանի ես «Ոսկե գնդակին»: Անցյալ տարի բոլորը միակարծիք էին այն բանի հետ, որ դու ես գլխավոր հաղթողը»,- ասել է արգենտինացին բեմից:
Հիշեցնենք, որ մրցանակը նախորդ տարի չէր շնորհվել։ France Football-ն այս որոշումը բացատրել էր կորոնավիրուսային համաճարակով։