Ժան-Պիեր Պապեն. Մեսսիի հաղթանակը կարժեզրկի «Ոսկե գնդակը»

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ժան-Պիեր Պապենն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» հաղթողի հարցում:

«Ի՞նչ է արել Մեսսին ՊՍԺ-ում Ամերիկայի գավաթը նվաճելուց հետո. Նա մեկ գոլ է խփել Լիգա 1-ում, երեքը՝ Չեմպիոնների լիգայում։

Ես ոչինչ չունեմ Մեսսիի դեմ: Նա պատմության մեծագույն խաղացողներից մեկն է, բայց այս տարի չպետք է ստանա լավագույնի կոչումը: Նրա հաղթանակը կարժեզրկի «Ոսկե գնդակը»:

Դա կնշանակի, որ մենք այլևս հիանալի հանդես եկող խաղացողներին հնարավորություն չենք տալիս նվաճել գավաթ՝ հաշվի առնելով, թե որքան դժվար է լավ խաղալ ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- Պապենի խոսքերն է փոխանցում Futbol Frances -ը:

Ֆրանսիացին հավակնորդների ցուցակում առանձնացրել է Ռոբերտ Լևանդովսկուն, Ժորժինիոյին, Կիլիան Մբապեին և Կարիմ Բենզեմային:

Պապենը 1991 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն է: