Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը

Լրագրող Իգոր Լազորինը ասել է UFC թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը։

Նրա մրցակիցը կլինի իսպանացի Ժոել Ալվարեսը։ Մենամարտը կկայանա UFC Fight Night-ում` փետրվարի 27-ին:

Ծառուկյանը սեպտեմբերին առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր Խրիստոս Գիագոսին։ Ալվարեսը նոյեմբերին կրկին առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Տիագո Մոյզեսին։