Ֆելիպե Մասա. Ֆերստապենը պատրաստ է չեմպիոնությանը

Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Ֆելիպե Մասան կարծում է, որ Մաքս Ֆերստապենը զգալիորեն առաջադիմել է վերջին տարիներին և այժմ պատրաստ է հաղթել առաջնությունը:

«Ֆորմուլա 1-ում առաջին երկու-երեք տարիներին Մաքսը շատ անկայուն էր հանդես գալիս : Նա շատ արագ էր, հիանալի մրցավազքեր էր անցկացնում, բայց երբեմն հիմար սխալներ էր թույլ տալիս, փոխում էր հետագիծը արգելակման ժամանակ. այս ամենից տպավորություն էր ստեղծվում, որ նա դեռ չի հասունացել:

Թերևս Դանիել Ռիկարդոյի հետ նույն թիմում անցկացրած մրցաշրջանի երկրորդ կեսում նա ավելի հասունացավ։ Մաքսը ավելի քիչ սկսեց սխալվել և հարգել մրցարշավի կանոնները: Նույնիսկ հաջորդ մրցաշրջանում, երբ նա չուներ ուժեղ գործընկեր, կարողացավ զգալիորեն ավելացնել:

Ես կարծում եմ, որ նա արդեն բավականաչափ հասուն է, արագ է, հիանալի աշխատանք է կատարում և սկսել է չսխալվել: Մաքսը պատրաստ է նվաճել տիտղոսը»,-ասել է բրազիլացին F1 Nation պոդքաստի ժամանակ: