Բարսելոնան Ագուերոյին փոխարինող է գտել

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալով:

Ըստ իսպանական SPORT-ի, «Բարսելոնան» 25-ամյա ֆուտբոլիստի մեջ գտնում է Սերխիո Ագուերոյի փոխարինողին: Վերջինս սրտի հետ կապված խնդիրների պատճառով երկար ժամանակ չի օգնի թիմին և նույնիսկ կարող է ավարտել կարիերան:

Մարսիալն այդքան էլ շատ ժամանակ չի ստանում «կարմիր սատանաների» ճամբարում, ինչը մեծացնում է հեռանալու հավանականությունը:

Այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: