Լեգենդար ֆուտբոլիստի որդին Ռոմայի դիտակետում

«Ռոման» հետաքրքված է «Ռեյնջերսի» և Ռումինիայի հավաքականի վինգեր Յանիս Հաջիով, հաղորդում է Fichajes-ը:

Չնայած նրա պայմանագրին` որը գործում է մինչև 2024 թվականը, 23-ամյա ֆուտբոլիստը կարող է վաճառվել արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել ռումինացու տրանսֆերը, սակայն այն իրականացնելու համար կարող է մրցավազքի մեջ մտնել ֆրանսիական «Լիոնի» հետ:

Յանիսը լեգենդար ռումինացի ֆուտբոլիստ Գեորգե Հաջիի որդին է: Այս մրցաշրջանում Հաջին «Ռեյնջերսի» կազմում մասնակցել է 19 հանդիպման` դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: