Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իր թվիթերյան էջում կիսվել է «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակի և իր գրանցած ցուցանիշի էմոցիայով:
«Հիանալի դիմակայություն էր թիմի կողմից: Հպարտ եմ, որ դարձա ֆուտբոլի պատմության լավագույն ֆրանսիացի ռմբարկուն»,- գրել է Բենզեման:
Բանն այն է, որ «Սևիլիայի» դեմ խաղում Կարիմը խփեց կարիերայի 361-րդ գնդակը և շրջանցեց գոլերի քանակով Թիերի Անրիին: Այսպիսով Բենզեման ակումբային մակարդակում դարձավ ֆրանսիացի լավագույն ռմբարկուն:
𝗡𝗶𝗰𝗲 𝗯𝗮𝘁𝘁𝗹𝗲 𝘁𝗵𝗲 𝘁𝗲𝗮𝗺 ! ⚔️ Proud to have become the best French striker in the history… 🙏🏼⚽️🌟 #Nueve #Vamonos #Alhamdulillah pic.twitter.com/fFJsOIZW8N
— Karim Benzema (@Benzema) November 28, 2021