Ռոյ Քին. Ռոնալդուին չեն գնել, որպեսզի նա նստի պահեստայինների նստարանին

«Մանչեսթեր Յունայթդի» նախկին ավագ Ռոյ Քինը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի պահեստայինների նստարանին մնալու մասին:

«Ռոնալդուն չի վերադարձել Մանչեսթեր, որպեսզի նստի պահեստայինների նստարանին, հնարավոր է նա մրսել էր այնտեղ:

Չգիտեմ ինչու էր Կարիկը ցանկանում սեղմել նրա ձեռքը: Նա պետք է գնար հանդերձարան և խոսեր: Այն, որ Ռոնալդուն վրդովված էր, չպետք է զարմացնի: Կրկնում եմ նա չի վերադարձել պահեստային լինելու համար:

Ռոնալդուն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նա վերադարձից հետո խփում է գոլեր և կատարում փոխանցումներ: Պետք է կարողանալ աշխատել աստղերի հետ: Ես ունեցել եմ նման փորձ, երբ մարզել եմ Էրիկ Կանտոնային: Հնարավոր է նրանք չեն անում այն, ինչ ցանկանում ես , բայց քանի դեռ խփում են գոլեր և արդյունք ապահովում` պետք է ներել նրանց», Քինի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգայի «Չելսիի» դեմ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին: