🎥. Լեյկերսը հաղթեց Դետրոյիտին, Գոլդեն Սթեյթը շարունակում է փայլել. այլ արդյունքներ

NBA-ում կայացավ հերթական խաղային օրը:

«Լոս- Անջելես Լեյկերսը» սեփական խաղահրապարակում 110: 106 հաշվով հաղթեց «Դետրոյիտին»: Տանտերերի կազմում լավագույնը Լեբրոն Ջեյմսն էր` 33 միավոր, 5 ռեբաունդ և 9 արդյունավետ փոխանցում: Լավ խաղով աչքի ընկան նաև Էնտոնի Դեյվիսը` 24 միավոր, 10 ռեբաունդ և Ռասել Ուեստբրուկը` 25 միավոր, 9 արդյունավետ փոխանցում: «Լեյկերսը» 11 միավորով և նույնքան պարտությամբ 8-րդն է Արևելյան կոնֆերենցիայում:

«Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 105:90 հաշվով առավելության հասավ «Լոս-Անջելես Կլիպերսի» նկատմամբ: «Ուորիորզից» հերթական հիանալի խաղն անցկացրեց Ստեֆ Կարին` վաստակելով 33 միավոր: «Կլիպերսից» լավագույնը Պոլ Ջորջն էր` 30 միավորով: «Գոլդեն Սթեյթը» 18 հաղթանակով և 2 պարտությամբ շարունակում է մնալ առաջինն Արևելյան կոնֆերենցիայում:

«Միլուոկի»- «Ինդիանա» 118:100

«Բոստոն Սելթիկս»- «Տորոնտո» 109:97

«Սակրամենտո»- «Մեմֆիս» 101:128