Կարիկ. Ռանգնիկը չի օգնել պատրաստվել Չելսիի դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Մայքլ Կարիկը խոսել է Ռալֆ Ռանգնիկի հավանական նշանակման և «Չելսիի» դեմ խաղին պատրաստելու մասին:

«Դրանք հիմարություն են և չեն համապատասխանում իրականությանը: Չգիտեմ, որտեղից եք նման բան վերցրել:

Եթե նրա նշանակումը լիներ, ես տեղյակ կլինեի և տեղյակ կլինեմ, եթե մոտ օրերս նման բան լինի: Այս պահին ավել բան չեմ կարող ասել», -նշել է Կարիկը:

Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել հանդիպումն առաջատար «Չելսիի» հետ: