Իմոբիլեն ներողություն է խնդրել երկրպագուներից` ջախջախիչ պարտությունից հետո

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Նապոլին» 4:0 հաշվով ջախջախել է «Լացիոյին»:

Հռոմեացիների հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է այդ խաղից:

«Մենք շատ հիասթափված ենք այս արդյունքից: Ողջ թիմի անունից ցանկանում եմ ներողություն խնդրել այս խաղի համար: Նման հանդիպումներն անթույլատրելի են:

Բարդ է ասել, թե ինչ էր կատարվում խաղադաշտում: «Նապոլին» միակ թիմն էր, որ խաղում էր այսօր», իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում DAZN -ը: