Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»․ Խաչատուրյանց

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը խոսել է այն մասին, թե ով է արժանի 2021 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին։

«Կարծում եմ, որ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին», Մեսսին այդ մրցանակներից արդեն շատ ունի, իսկ Լևանդովսկին իսկապես ապացուցեց, որ կարող է դասվել մեծերի շարքին»,- ասել է Խաչատուրյանցը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում, նոյեմբերի 29-ին։

Լիոնել Մեսսին վեց անգամ «Ոսկե գնդակ» է ստացել, իսկ Ռոբերտ Լևանդովսկին երբեք չի արժանացել այդ մրցանակին: