Ֆրանսիայի հավաքականի 2 խաղացող վնասվածք է ստացել ու վաղաժամ ավարտել մարզումը

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել ԵՎՐՈ-2020-ի փլեյ-օֆֆին ընդառաջ: Թոմա Լեմարն ու Մարկուս Թյուրամը վնասվածք են ստացել ու վաղաժամ ավարտել մարզումը, հայտնում է RMC Sport-ը:

Հաղորդվում է, որ խաղացողնորի առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն կտրամադրվի կդառնա ավելի ուշ:

Խմբային փուլում Թյուրամը ոչ մի խաղի չի մասնակցել, իսկ Լեմարը Հունգարիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ 4 րոպե:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստում կմրցի Շվեյցարիայի հետ: