Սևիլյան հետաքրքրված է ուկրաինացի ֆուտբոլիստով

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը հետաքրքրել է «Սևիլիային», հաղորդում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը դիտարկում է 20-ամյա խաղացողի տեղափոխությունը, այդ տրանսֆերում հետաքրքրված է նաև գլխավոր մարզիչ Լոպետեգին, ով ձգտում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։

Վերջերս Մուդրիկը նոր պայմանագիր է կնքել «Շախտյորի» հետ մինչև 2025 թվականը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 1 մլն եվրո։