«Նյուքասլը» շարունակում է փնտրտուքները տրանսֆերային շուկայում:
Այս անգամ անգլիական ակումբի և շեյխերի դիտակետում է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Նյուքասլը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում կատալոնական ակումբի համար: Այն կարող է կատարվել առաջիկա ամիսներին:
Ավելի վաղ նշվում էր, որ Դեմբելեն Չավիի համար կարևոր ֆուտբոլիստ է և իսպանացին չի պատրաստվում բաժանվել նրանից: Բայց «կաչաղակները» համառ են և ամեն բան կանեն ֆրանսիացուն Անգլիա տեղափոխելու համար:
«Նյուքասլը» հետաքրքրված էր նաև Ֆելիպե Կուոտինիոյով: