Ինչպես տեղեկացնում է Goal-ը, Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչից։
Ըստ աղբյուրի՝ «արիստոկրատները» բաց կթողնեն իրենց խաղացողին 50 միլիոն եվրոյի դիմաց։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հետաքրքիր է «Բարսելոնային», սակայն կատալոնացիները դժվար թե այդքան գումար հատկացնեն կիսապաշտպանին գնելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը անցկացրել է 6 հանդիպում և խփել երկու գոլ։