Չելսին 110 մլն եվրո է պատրաստել Յուվենտուսի ֆուտբոլիստի համար

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուս» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային, հաղորդում է Calciomercato-ն:

«Ազնվականները» պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 110 մլն եվրո գումար:

Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» ամռանը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել իտալացուն, սակայն «Չելսիի» պայմաններն ավելի նպաստավոր են: