Ռոմայի պաշտպանը ռեկորդ է սահմանել եվրագավաթներում` իտալական ակումբերի շրջանում

«Ռոմայի» պաշտպան Ֆիլիպո Միսորին դուրս է եկել փոխարինման «Զարյայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղի շրջանակում:

17-ամյա պաշտպանը 79-րդ րոպեին է դուրս եկել խաղադաշտ և անցկացրել իր դեբյուտային խաղը հռոմեացիների կազմում:

Միսորին դարձել է 2004 թվականին ծնված առաջին ֆուտբոլիստը իտալական ակումբներ շրջանում, որը մասնակցել է եվրագավաթային հանդիպման:

Հիշեցնենք, որ «Ռոման» 4:0 հաշվով առավելության է հասել ուկրաինական թիմի նկատմամբ: