Գերբերտ Հայներ. Անհամբեր սպասում ենք երկուշաբթի օրվան

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Գերբերտ Հայները խոսել է գալիք «Ոսկե գնդակի» հանձնման արարողության մասին:

«Բավարիան դա միշտ տիտղոսներ է: Այդ պատճառով մենք անհամբեր սպասում ենք երկուշաբթի օրվան: Այդ օրը Լևանդովսկին կարող է ստանալ «Ոսկե գնդակը»:

Նա վաստակել է այդ մրցանակը և մենք ուրախ կլինենք նրա համար», ասել է մյունխենյան ակումբի նախագահը:

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: