Միլանը նոր պայմանագիր կառաջարկի Պիոլիին

«Միլանը» ցանկանում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի պայմանագիրը, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Պիոլիի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտից հետո: 56-ամյա մասնագետի գրանցած արդյունքները «Միլանին» դրդում են նոր պայմանագիր կնքելուն: Նշվում է, որ կողմերը համաձայնության կգան մյուս շաբաթ:

Պիոլին 2019 թվականի հոկտեմբերի 9-ից է գլխավորում «ռոսոներիներին»: