ՄՕԿ-ի նախագահ. ՖԻՖԱ-ն սխալվում է, եթե կարծում է, որ այդպես 2 անգամ շատ գումար կարող է ստանալ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու մասին:

«Բոլոր այն մարդիկ, որոնց հետ շփվել եմ, չեն տեսել հստակ մշակված փաստաթուղթ: Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելը լուրջ կներազդի բոլոր սպորտաձևերի օրացույցների վրա:

Գիտենք ֆուտբոլիստների, որոնց կարծիքով դա չափազանցություն է և բացասաբար կանդրադառնա իրենց առողջական վիճակի վրա: Ովքեր կողմ են 2 տարին մեկ անցկացնելու տեսակետին ունեն ընդամենը մեկ փաստարկ` փող:

Դրա կողմնակիցները սխալվում են` կարծելով , թե այս ձևով ՖԻՖԱ-ն կարող է 2 անգամ շատ գումար ստանալ: Նրանք չարաչար սխալվում են. այդպիսի բան չի լինի»,- ասել է Բախը: