Ցավոք նա չտեսավ Արգենտինայի նվաճած տիտղոսը. Մեսսի

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է` կապված Դիեգո Մարադոնայի մահվան տարելիցի հետ:

«Անհավանական է, որ արդեն մի ամբողջ տարի է անցել։ Նաև անիրատեսական է թվում, որ նա չկարողացավ տեսնել Արգենտինայի նվաճած տիտղոսը երկար դադարից հետո։ Տարօրինակ զգացողություն է: Դժվար է դա ընդունելը: Միշտ թվում է, թե ես նրան նորից կտեսնեմ հեռուստացույցով, հարցազրույցի ժամանակ, կամ նա իր կարծիքը կհայտնի ինչ-որ բանի մասին։

Երկար ժամանակ է անցել, բայց թվում է, թե դա երեկ էր: Իմ մոտ միշտ կմնան ամենավառ հիշողությունները այն օրերի մասին, որոնք անցկացրել եմ նրա հետ», ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Լեգենդար Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին` 60 տարեկան հասակում: