🎥 Սպալետին պարտությունից հետո հրաժարվել է սեղմել Վիտորիայի ձեռքը

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Սպարտակ»- «Նապոլի» խաղից հետո տհաճ իրավիճակ է եղել թիմերի գլխավոր մարզիչների միջև:

Հանդիպումը ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ մոսկովյան ակումբի: Եզրափակիչ սուլիչից հետ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան մոտեցել է նեապոլական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիին, որպեսզի սեղմի ձեռքը, սակայն վերջինս բացահայտ հրաժարվել է և հեռացել:

Հանդիպումից հետո Սպալետին նշել է, որ Վիտորիան խաղի սկզբում չի ողջունել իրեն, դրա համար էլ նա վերջում հրաժարվել է ձեռքսեղմումից: