Անչելոտին մեկնաբանել է Շերիֆի դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Շերիֆի» դեմ հաղթական խաղի մասին:

«Մենք ճիշտ ճանապարհին ենք: Ինձ դուր է գալիս այն, թե ինչպես ենք խաղում: Թիմը հիանալի մարզավիճակում է, թե ֆիզիկապես, թե հոգեպես:

Կարևոր է, որպեսզի խմբային փուլն ավարտենք առաջին հորիզոնականով և ամեն բան կանենք դրական նոտայով ավարտելու համար:

Դավիդ Ալաբային փոխարինեցինք, քանի որ մի փոքր ցավեր ուներ, բայց չեմ կարծում, որ լուրջ բան կա նրա մոտ», ասել է իտալացի մարզիչը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:

«Ռեալը» 3:0 հաշվով առավելության հասավ մոլդովական «Շերիֆի» նկատմամբ և շարունակում է պահպանել խմբում առաջատարի դիրքը: