Մարկո Ռոզե. Սա մեզ համար մեծ հարված էր

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է «Սպորտինգից» պարտության և թիմի փլեյ-օֆֆ դուրս չգալու մասին:

«Մենք չկարողացանք վստահ և լավ խաղ ցույց տալ, այնպես որ արժանի էինք պարտության: Հազվադեպ էինք կորցնում գնդակը, սակայն միևնույն ժամանակ թույլ էինք տալիս հեշտ գրավել մեր դարպասը:

Հիմա վնասվածքների մասին խոսելու ժամանակը չէ: Եկել էինք հաղթելու, բայց չստացվեց:

Ցավոտ պարտություն էր ակումբի համար: Մեր խնդիրն էր շարունակել հանդես գալ բոլոր մրցաշարերում: Դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից և դա մեծ հարված է», 45-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 1:3 հաշվով զիջեց «Սպորտինգին» և դուրս մնաց ՉԼ-ի հետագա պայքարից: