Մբապեն ֆրանսիացի երրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիտն է ՉԼ-ում

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար այս խաղը 50-րդն էր մրցաշարում։ Հանդիպման ժամանակ ֆրանսիացին 22 տարեկան 339 օրական էր։

Միայն երկու ֆուտբոլիստ ունի ավելի լավ ցուցանիշ․ Սեսկ Ֆաբրեգասն իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 22 տարեկան 331 օրական հասակում: Բացարձակ ռեկորդը պատկանում է նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին՝ 22 տարեկան 155 օրական։

Ավելացնենք, որ Մբապեն այս խաղում նաև գոլի հեղինակ է դարձել։ Նրա համար այն դարձավ 29-րդը մրցաշարում։ Այսպիսով, Մբապեն Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ հավասարվելով Դավիդ Տրեզեգեին։ Այս ցուցանիշով առաջատարը Կարիմ Բենզեման է՝ 75 գոլ։ Երկրորդ տեղում Թիերի Անրին է՝ 50։