«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դատի էր տվել «Պուտինի մարդիկ» գրքի հեղինակ Կետրին Բելտոնին և բրիտանական հրատարակչություն HarperCollins -ին, հայտնում է Telegraph -ը
Բանն այն է, որ գրքում նշվում է, թե Աբրամովիչը 2003 թվականին «Չելսի» ակումբը գնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղորդմամբ:
Նաև ասվում է, որ «Չելսիի» ձեռքբերման հանգամանքների մասին տեղեկատվության աղբյուրը նախկին բանկիր Սերգեյ Պուգաչովն է, որը 2010 թվականին լքել է Ռուսաստանը։
Լոնդոնի բարձր դատարանը այսօր վճիռ է կայացրել և զրպարտություն համարել գրքում տեղ գտած այդ հատվածները: