Անչելոտի. Իսկոն երբեք անհարգալից վերաբերմունք ցույց չի տվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսկոյի մասին:

«Ես խնդիր չունեմ Իսկոյի հետ խոսելու: Ես նրան շատ եմ սիրում և դա խնդիր չէ:

Իսկոն պրոֆեսիոնալ է: Նա նյարդայնանում և զայրանում է, երբ չի խաղում, բայց երբեք անհարգալից վերբերմունք ցույց չի տվել ինձ, ինչպես նաև ես իրեն:

Մեր հարաբերությունները միայն պրոֆեսիոնալ մակարդակում չեն: Մենք շատ ժամանակ ենք անցկացրել միասին և տածում ենք փոխադարձ հարգանք»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում AS-ը:

Նշենք` զլմ-ների պնդմամբ, «Գրանադայի» դեմ խաղի ժամանակ Իսկոն ժամանակից շուտ է ավարտել նախավարժանքը, առանց մարզչի հրահանգի: